Արմինֆո. Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ցուցմունք տալ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, բոլոր նրանց, ովքեր կարող են օգտակար լինել գործի ազատությանը, պետք է ուրախ լինեն գալ քննչական ծառայություն, տալ ցուցմունքներ և ճժանդակել հետաքննությանը: «Այս երկրում չկա մի այնպիսի անձ, ով ավելի շատ շահագրգռված լիներ մարտի 1-ի բացահայտմանը, քան Լևոն Տեր-Պետրոսյանը», - ասել է նա, հավելելով, որ ՀԱԿ կուսակցությունն առաջինն է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանն օժանդակելու համար:
Նրա խոսքերով, ՀԱԿ-ը 10 տարվա ընթացքում նյութեր է հավաքել և պատրաստ է դրանք տրամադրել իրավապահ մարմիններին: Կուսակցությունն ունի նաև ոստիկանության այն աշխատակիցների ցանկը, որոնք տվել են կեղծ ցուցմունքներ, դատախազների ցուցակներ, որոնք հարուցել են կեղծ մեղադրանքներ: «Շատ նյութեր կան, որոնք ամբողջությամբ ապացուցում են մարտի 1-ի հանցագործությունների իրականացման ծրագրվածությունը», - ասել է նա:
Բացի այդ, ըստ Արամ Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքի ձևով խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ: Նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի նման հանցագործին պաշտպանելը նույնպես հանցագործություն է: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն օրը, երբ ՀՔԾ-ն գոնե մասնակիորեն կհրապարակի մեղադրանքները, կամ այն փաստերը, որոնք մեղադրանքների հիմք են, ապա բոլոր այդ «ֆեյքիստները», բարձր վճարվող փաստաբաններն ու ԶԼՄ-ները, ովքեր այսօր սկսել են պաշտպանել Քոչարյանին, կլռեն: Քանի որ, մեղմ ասած, անբարոյականություն է պաշտպանել մի մարդու, ով նման հանցագործություններ է կատարել իր մաֆիայի հետ միասին», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց 2 ամսով կալանքը: