Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մարգարյանին նշանակել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի հրամանագրում ասված է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):
Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Զոհրապ Մնացականյանը: