Արմինֆո. ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությանը:
«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ՚,- Facebook-ի ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, հայտնել էին, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանա-հայկական պետական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով օգոստոսի 12-ին վիրավորվել է զինծառայող: Ըստ որում, ադրբեջանական կողմը միջադեպի ողջ պատասխանատվությունը բարդում է հայկական կողմի վրա: