Արմինֆո. Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված էխթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեցտարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն, ազատ ընտրության սկզբունքով, առանց որեւէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն », - ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները, ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի 2018-ի հոկտեմբերից, հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամպատկերասրահ եւ համերգասրահ) մեկանգամյա այցելության համարնախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտթվին համապատասխան:
Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսեցին թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ուառաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ: