Արմինֆո.Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտնել է երեք օրենքով գողի ձերբակալման մասին, որոնցից մեկին իշխանությունները համարում են երրորդ մարդը, այսպես կոչված, ռուսական մաֆիայի հիերարխիայում, հաղորդում է Sur թերթը՝ վկայակոչելով EP գործակալությանը:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել սպանության նախապատրաստման, փաստաթղթերի կեղծման և հանցավոր միությանը մասնակցության համար: Քրեական հեղինակությունները հավաքվել են՝ քննարկելու մրցակից հանցավոր խմբավորումներից մեկի անդամի սպանությունը՝ այդպիով ցույց տալով իրենց ուժը: Նրանցից մեկը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, երբ, գտնվելով Լիտվայում, փորձել է վերահսկել Իսպանիայում տիրող իրավիճակը այդ երկրում «ռուսական մաֆիայի» 129 անդամ ձերբակալելումից հետո: Ոստիկանության տվյալներով, այդ մարդը հրամաններ է տվել և արբիտր հանդիսացել ազդեցություն կիսող խմբավորումների միջև: Նա Հայաստանի քաղաքացի է՝ А.S. սկզբնատառերով: «Հավաքի» ևս երկու մասնակից, ոստիկանության տվյալներով, վրաստանցի են: Նրանց մոտ հայտնաբերվել են լեհական և ուկրաինական փաստաթղթեր: Ոստիկանները հայտնաբերել են բազմաթիվ բնակարաններ և հյուրանոցի համարներ, որոնք օգտագործվել են հանցագործների կողմից: Դրանցում խուզարկություններ են կատարվել: