Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ժամանակացույցում Մոսկվայում հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ժամանակացույցում նման հանդիպում չկա: Ես դրա մասին տեղյակ չեմ, մենք մշտապես տարբեր հարցերի շուրջ շփման մեջ ենք գտվում գործընկերների հետ»,- ասել է Զախարովան: