Արմինֆո.ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին, հաղորդել է կառույցի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանցի սահմանապահները Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում Թուրքիայի Հանրապետության քաղաքացու են ձերբակալել ինժեներատեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի պահին: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում կան պետական սահմանի ինժեներական շինությունները պատկերող ֆայլեր: Օրենսդրությամբ սահմանված կարգին համապաատսխան, սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Այժմ անհրաժեշտ միջոցառումներ են անցկացվում պատահարի բոլոր հանգամանքները պարզելու համար: