Արմինֆո. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «հիմարություններ» է համարում թավշյա հեղափոխության հնարավոր «սպառնալիքների» վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող կարծիքը՝ կապված «Սորոս» հիմնադրամի հետ վերջինիս կապի հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանը, «Սորոս» հիմնադրամի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանն իր հարազատ եղբայրն է: «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի մնացած մասին, հմարություններ չեմ մեկնաբանում»,- ասել է նա: