Արմինֆո.ՀՀ նախագահի աշխատակազմը, ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը, փոխանցել է Արմեն Սարգսյանի դիրքորոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:
«Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում: Այդ գործով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ և գործառույթներ: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որեւէ գնահատական տալը: Սահմանադրությունը չի նախատեսում նաև նախագահի կողմից 2008 թ. մարտի 1- իրադարձություններին գնահատական տալը»,- պարզաբանել են նախագահի աշխատակազմում: