Արմինֆո.. Beeline Ստարտափ Ինկուբատորի 8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը և ուղղված էր ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափներ հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների և ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների և մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների և ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, և ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։
Սամմիթից առաջ Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտները մենթորների օգնությամբ մշակել էին իրենց ելույթները՝ ներդրողների ու ժյուրիի անդամների առջև առավել գրավիչ ներկայանալու համար։
Cyber Mantis Games-ը, որը համակարգչային խաղ է Սասունցի Դավթի էպոսի էլեմենտներով ճանաչվեց լավագույն AR/VR ստարտափ և ստացավ մրցանակ $1500 Arloopa-ի կողմից։
NooMee-ին աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է, որն օգնում է նրանց սոցիալական հմտություններ ստանալ և ավելի ինքնուրույն դառնալ։ Այն ճանաչվեց լավագույն առողջապահական ստարտափ և ստացավ $1500 մրցանակ, ինչպես նաև, զբաղեցրեց սամիթի 3-րդ պատվավոր հորիզոնականը և ստացավ $2000 Renderforest-ի կողմից։
Cardy-ին ուսանողներին և գործարարներին թվային այցեքարտեր ստեղծելու, տարածքում գտնվող մարդկանց digicard-երը տեսնելու և նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված է, իսկ ForestBerg-ն անտառների մոնիթորինգի համակարգ է և թույլ է տալիս խուսափել անտառային հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և որսից։
Cardy-ին, հնարավորություն ստացավ ինկուբացիոն ցիկլի ավարտից հետո 6-ամսյա անվճար աշխատանքային տարածք ունենալու LOFT-ում, իսկ ForestBerg-ը ստացավ այլ ներդրողների հետ հանդիպման հնարավորություն։
«Մեծ պատիվ է մեզ համար, որ մեր ինկուբատորի ստարտափներն այսպիսի հիանալի արդյունքներ ունեցան Սևան Ստարտափ Սամմիթին։ Դա նշանակում է, որ մեզ իրոք հաջողվել է ընտրել լավագույններին և պատշաճ կերպով պատրաստել նրանց՝ ժյուրիի և ներդրողների առջև ներկայանալու համար։ Սրանից հետո էլ մենք անենք ամեն բան, որ պահպանենք այս բարձր մակարդակը», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ այս տարի Beeline-ը որպես միջոցառման գործընկեր ևս ներկայացրել էր հատուկ մրցանակ՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի հաջորդ ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը ստացավ Roads Vision թիմը։
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: