Արմինֆո.Անկարան առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն չի դրսևորում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ որում, նա նշել է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հարցը ներառված է կառավարության ծրագրում՝ ընդգծելով, որ եթե Անկարան համապատասխան մեսիջ հղի, այն կքննարկվի: «Սակայն, առայժմ հակառակն է տեղի ունենում. Թուրքիայի նախագահը և ԱԳՆ ղեկավարն այցեկում են Բաքու և սադրիչ հայտարարություններ անում այնտեղ: Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին ազդանշաններ մենք չենք տեսնում»,- ասել է Բալայանը: