Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, հանդիպման մասին առաջարկ հնչել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, սակայն պայմանավորվածություն դեռ չկա:
Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորության մասին՝ Բալայանը նշել է, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, պետք է ելնել դրա նպատակահարմարությունից: Այս առնչությամբ նա հիշեցրել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը կարգավորման հասնելու ուղղությամբ առաջ շարժվելու հնարավորություն կտա կողմերին: