Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն կբողոքարկվի այսօր: Այդ մասին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով, Քոչարյանն իրեն մեղավոր չի զգում, իսկ մեղադրանքի էությունը պաշտպանական կողմի համար անհասականալի է:
Միաժամանակ փաստաբանը ձեռնպահ է մնացել բողոքարկման հիմքերը հայտնելուց: Վերաքննիչ դատարանը, ինչպես սպասվում է, բողոքի կքննի 1-2 շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 ամսով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանի ասելով, «գործը լիովին քաղաքականցված է և շինծու, զուրկ է ապացույցներից՚
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ