Արմինֆո. Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ դիտարկումներ անցկացնել նախիջևանյան ուղղությամբ: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է ԵԱՀԿ դիտարումները, այդ թվում` նախիջևանյան ուղղությամբ, քանի որ դրանք զսպող մեխանիզմ են: Նրա ասելով, Երևանը դիտարկում անցկացնելու խնդրանքով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն Բաքուն հրաժարվել է նախիջևանյան ուղղությամբ դիտարկման անցկացումից:
Բալայանը նաև դժգոհել է այն փաստից, որ Բաքուն ահա արդեն ավելի քան երկու շաբաթ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չի տալիս հանդիպել գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հետ, որը, ի դեպ, տառապում է հոգեկան խանգարմամբ: Տիգրան Բալայանի ասելով, արդեն երկու շաբաթ Կարեն Ղազարյանի մասին տեղեկություն չկա: «Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևի կոնվենցիան` ԿԽՄԿ ներկաայցուցիչներին թույլ չտալով այցելել գերուն՚, - ամփոփել է Բալայանը: