Արմինֆո. Մտադրություն կա կազմակերպել Հայաստանի և ԱՄՆ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, ներկայումս քննարկվում են կազմակերպչական հարցերը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ընթացիկ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը, որի շրջանակներում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, հնարավոր՝ նաև Թրամփի հետ»,- նշել է Բալայանը՝ ավելացնելով, որ դեռ չի կարող ասել, թե արդյոք Փաշինյան-Թրամփ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն կա: