Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորուն ունի քաղաքական շարժառիթներ և կապված է Հայաստանում իշխանափոխության հետ, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այնպես չէ, որ հանկարծ հայտնվեց անկախ դատավոր և նման որոշումներ կայացրեց»,- նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ Քոչարյանի շուրջ գործընթացը կարելի բնորոշել՝ որպես օրենքի սելեկտիվ կիրառում: «Այսինքն՝ նա հետապնդվում է օրենքի շրջանակիներում, բայց՝ քաղաքական պատճառներով»,-բացատրել է փորձագետը:
Ըստ որում, նա նշել է Քոչարյանի կալանավորումն աննախադեպ է այն առումով, որ նրանից առաջ Հայաստանի ոչ մի ղեկավար որպես գործով մեղադրյալ չի անցել: «Նման դեպքեր եղել են արտերկրում, բայց բոլոր նախագահները ձգտել է խուսափել արդարադատությունից: Մինչդեռ Քոչարյանը կամավոր կերպով ներկայացել է և նստելու, բայց մինչև վերջ պայքարելու պատրաստակամություն հայտնել: Այս առումով իրավիճան աննախադեպ է»,- ասել է Իսկանդարյանը: