Արմինֆո.Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և տարօրինակ համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի մշակույթի գործիչների հետ հանդիպմանը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հավելել է, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը: