Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի 23:30-ին: Դատախազ Արա Մնացականյանի խոսքով, միջնորդության քննությունն ավարտվել է: «Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Վճիռը կհրապարակվի 23:30-ին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Քոչարյանը ներկայացել էր ՀՔԾ հարցաքննության, որտեղ վկայից «փոխակերխվել էր մեղադրյալի՚: «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: