Արմինֆո.Վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը:
Նախօրեին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել էր մինչև հուլիսի 27-ի ժամը 11:00, որպեսզի Քոչարյանին կարողանան պատշաճ ձևով ծանուցել դատական նիստի ժամկետի մասին: Ենթադրվում է, որ Քոչարյանն արդեն դատարանում է, քանի որ տարածքում են նրան ուղեկցող մեքենաները:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Քոչարյանը ներկայացել էր ՀՔԾ հարցաքննության, որտեղ վկայից «փոխակերխվել էր մեղադրյալի՚: «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: