Արմինֆո. Նախօրեին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 27-ի ժամը 11:00, որպեսզի Քոչարյանին կարողանան պատշաճ ձևով ծանուցել դատական նիստի ժամկետի մասին: Ինչպես հավաստիաիցրել են փաստաբանները, երկրորդ նախագահը կներկայանա նիստի: Նրանց հավաստմամբ, Քոչարյանը պատասխանատվությունցի չի խուսափում:
Ինչպես արդեն հաղորդել ենք, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքը: Ինչպես հաղորդել է ՀՔԾ մամուլի ծառայությունը, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Գործով որպես մեղադրյալ անցնում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը, սակայն, հետախուզման մեջ է, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կոմղնակիցների և իրավապահ մարմինների միջև բախումների արդյունքում զոհվել է 10 մարդ, 200-ը` վիրավորվել:
Նախօրեին «Երկիր Մեդիայի՚ հետ հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, թե այդ գործողությունը «իրավական սյուրռեալիզմ՚ է և վտանգավոր ռումբ` դրած մեր պետականության տակ, «քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը այս ձևով վերանայելը կամ արհամարհելը ռումբ է մեր հանրապետության տակ, որը հաստատ պայթելու է: «Մեր ամբողջ իրավական համակարգը այսօր վտանգի տակ է գտնվում», - ասել է երկրորդ նախագահը, հավելելով, թե «Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»: Նրա ասելով, իր նկատմամբ իրականացվում է «քաղաքական հետապնդում, վենդետա՚, և «փորձ է արվումվերաձևել պատմությունը ի շահ քաղաքական կոնյունկտուրայի՚: Ինչպես նշել է Քոչարյանը, ինքը մտադիր չէ խուսափել պատասխանատվությունից, պատրաստ է նստել և գնալ մինչև վերջ՚: