Արմինֆո.«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքը: Ինչպես հաղորդել է ՀՔԾ մամուլի ծառայությունը, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Գործով որպես մեղադրյալ անցնում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը, սակայն, հետախուզման մեջ է, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կոմղնակիցների և իրավապահ մարմինների միջև բախումների արդյունքում զոհվել է 10 մարդ, 200-ը` վիրավորվել: «Երկիր Մեդիայի՚ հետ հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, թե այդ գործողությունը «իրավական սյուրռեալիզմ՚ է և վտանգավոր ռումբ` դրած մեր պետականության տակ, «քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը այս ձևով վերանայելը կամ արհամարհելը ռումբ է մեր հանրապետության տակ, որը հաստատ պայթելու է: «Մեր ամբողջ իրավական համակարգը այսօր վտանգի տակ է գտնվում», - ասել է երկրորդ նախագահը, հավելելով, թե «Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»: Նա այս ամենը վտանգավոր է համարում նաև բանակի, նրա հեղինակության համար: Քոչարյանի ասելով, «գործը լիովին քաղաքականցված է և շինծու, զուրկ է ապացույցներից՚: Նա հայտարարել է, թե մարտի 1-2-ին հարց էր դրված, թե արդյոք ԵԿՄ կմիանա ցուցարարներին, ուստի ինքը ցուցում է տվել դա թույլ չտալ, «թույլ չտալ բանակի միջամտություն քաղաքականությանը՚: Նա նաև հաղորդել է, թե Հայաստանն այն ժամանակ եղել է հարված տակ զորքերի շփման գծում, և Ադրբեջանը ձգտում էր օգտվել պահից, ուստի ՊՆ-ն ուժեղացրել է իր դերը: Նա կարծում է, թե հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարտի 1-2-ին ինքն իրավունք է ունեցել մոբիլիզացնել բանակը կարևոր պետական օբյեկտների պահպանության համար, և տեղյակ չէ, թե բանակն այն օրերին հատկապես ինչ է արել, դա իր լիազորությունների մեջ չի եղել, դրանով զբաղվել է ՊՆ-ն: Քոչարյանի համար բանակի միջամտությունը եղել է «անսպասելի՚ երևույթ, և հետագայում այդ իրադարձությունները քննող հանձնաժողովները վկայել են բանակի չմիջամտության մասին: Քոչարյանը նոր իշխանություններին մեղադրել է պատմության վերանայման, ծայրահեղ նիգիլիզմի, ամեն ինչ գլխիվայլ շրջելու փորձի համար:
Նա ենթադրություն է հայտնել, որ այդ քրեական գործը պայմանավորված է մտավախությամբ, թե ինքը` Քոչարյանը, կարող է վերադառնալ քաղաքականություն: Ռոբերտ Քոչարյանը նաև կարծիք է հայտնել, թե Ադրբեջանում ուրախություն կտիրի Ղարաբաղի առաջին նախագահի կալանավորման դեպքում: Նա Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատել է 1937 թվի հետ, հավելելով, թե պարտավոր է պայքարել և պայքարելու է, թեև չգիտի, թե ինչպես իրեն կպահի դատարանը: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայոց պետականության տակ ռումբ է դրված: Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ հուշեր է գրում, որոնք շատ հետաքրքիր են լինելու, քանի որ այնտեղ այնտեղ բացվելու են ներքին քաղաքական խոհանոցի որոշ պահեր: