Արմինֆո. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որպես տնտեսագետ, գոհ է, որ հարկային թերի վճարումները մարելուց հետո գործարարները իրավական պատասխանատվության չեն ենթարկվում:
Ինչպես նա լրագրողներին հայտարարել է այսօր կառավարության նիստից հետո, ինքը չի ցանկանում հետագայում բոլոր գործարարիներին տեսնել ճաղերի հետևում: «Եթե բոլոր գործարարներին ուղարկենք ճաղերից այն կողմ, ապա, պարզապես, գործարար չենք ունենա՚, - նշել է նա: Անանյանի համոզմամբ, նախկին գործունեության շրջանում պատճառած վնասի վերականգնումն արդեն բավականաչափ պատժամիջոց է: «Համարենք, որ մենք պատիժն ի կատար ենք ածել, իսկ գործարարները հասարակայնության հանդեպ իրենց մեղքը քավել են՚, - եզրափակել է նա: