Արմինֆո. Կարծում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը պետք չէ կապել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ: Այդ մասին հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Նոր իշխանություններն այդ իրադարձությունների կիզակետում են եղել, և ես վստահ եմ, որ նրանք ինձանիզ ոչ պակաս ինֆորմացիայի են տիրապետում։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս այդ իրադարձությունները կբացահայտվեն, և բոլոր մեղավերներն արժանի պատիժ կկրեն»,- ընդգծել է Սարգսյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Հատուկ քննչական ծառայություն: Քանի որ երկրորդ նախագահը գտնվում է արտերկրում, նա խոստացել է հարցաքննության ներկայանալ հուլիսի 26-ին: ՔՀԾ-ն խոստացել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել դատավարական հարկադրական միջոցներ`հետագայում հարցաքննության չներկայանալու դեպքում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ Քոչարյանն ինքն է շահագրգռված մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ: «Եթե բոլոր գործընթացներն ընթանան իրավական, այլ ոչ թե քաղաքական հունով, Քոչարյանը որևէ մտավախություն չունի»,- ասել է Սողոմոնյանը: