Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե այսուհետև Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը, և ադրբեջանական կողմի հերթական սադրանքի դեպքում Հայաստանը կարող է չդիմանալ իր ողջ զինանոցը կիրառելու գայթակղությանը` հակառակորդին վճռական և լայնածավալ հակազդեցության համար:
«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ հանդես է եկել նման հայտարարությամբ: Կարծում եմ, որ պաշտպանության նախարարի պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն նման հայտարարություններ անելը, այլև դրանք իրագործելը` անհրաժեշտության դեպքում՚, - ամփոփել է վարչապետը: