Արմինֆո. Նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպում, և ժամանակ է պետք, որպեսզի համանախագահները խորապես ուսումնասիրեն գործի բոլոր մանրամասները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա ընդսմին հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա սեպտեմբերին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում կամ մինչ այդ հանդիպում անցկացնելու շուրջ: «Ես Ադրբեջանի անունից պատրաստակամություն եմ հայտնել և ասել, որ գլխավոր այն է, որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն: Իսկ ինչ վերաբերում է բարձրագույն մակարդակի հանդիպմանը, ապա հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցությունների գործընթացին ծանոթանալու համար՚, - նշել է նա: