Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի որդիները, ինչպես նաև մնացած բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում, հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստված են,
ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում: Սակայն, Արցախի ՊԲ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, չի հրապարակի այդ տեղեկատվությունը:
Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, Արցախում դժվար է գտնել այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի: «Ծառայել են Արցախի նախագահի որդին, իր որդին, գլխավոր դատախազի որդին, քաղաքապետների, հրամանատարների որդիները: Ծառայությունից ազատվել կարող են միայն բժշկական ցուցումներով»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ