Արմինֆո. Հունաստանում Հայաստանի դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Աթթիկայում և Հունաստանի այլ շրջաններում հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար:
Ինչպես հաղորդել են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, զհորի կամ տուժածների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում հարկավոր է զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով:
Աթթիկայում և Հունաստանի այլ շրջաններում հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: