Արմինֆո.Այն փաստը, որ «չնայած ադրբեջանական տարածքների օկուպացմանը»՝ Բաքուն շարունակում է Հայաստանի հետ բանակցությունները, արդեն մեծ զիջում է Ադրբեջանի կողմից:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման:
Ինչպես հայտնում է AZE.az-ը, Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հակամարտության քաղաքական լուծման համար առաջին հերթին պետք է «վերացվի հայկական կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ