Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ավում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի /ANCA/՝ ԱրմԻնֆո տացված հայտարարության մեջ:
Այդ հանդիպումը, կոնգրեսականների կարծիքով, կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսության ընդլայնմանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի և ներդրումների աճին: «Մենք ոգևորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով և միանում ենք Կոնգրեսի մեր բարեկամներին երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ շեշտը դնելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման վրա»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչպես նշել են ANCA-ում, ԱՄՆ և Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ են՝ 140 մլն դոլարի դրամաշնորհ գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և մաթեմատիկայի ոլորտում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար, 2) կրկնակի հարման վերացման և ֆինանսական թափանցիկության ապահովման համար ժամանակակից հարկային պայմանագիր, 3) սոցիալական ապահովության համաձայնագիր քաղաքացիների շահույթի պաշտպանության համար, որոնք աշխատում է թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում, 4) Լոս Անջելեսից Հայաստան շուրջօրյա կոմերցիոն և բեռնատար թռիչքներ, 5) առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի արդյունավետության մեծացում:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաեւ տեղակալներ Գուս Բիրիլակիսը եւ Ադամ Շիֆն իրենց հերթին գործընկերներին հղած նամակում, մասնավորապես, նշել են, որ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի խնդիրների լուծմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Փաշինյանը, ինչպես հայտարարել են նրանք, հայտարարել է նաև Միացյալ Նահանգների հետ կապերը խորացնելու մտադրության մասին: «Անշուշտ, նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը՝ տնտեսական զարգացման, անվտանգության և ժողովրդավարության շեշտադրմամբ, չափազանց կարևոր է մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կայուն առանցքի ձևավորման համար»,- նշել են կոմիտեի ղեկավարները: ANCA-ն հրապարակել է նաև ԱՄՆ նախագահին հղած նամակի տեքստը, որում կոնգրեսականները կոչ են անում նրան ԱՄՆ-ում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև երկու երկրների նախարարների կաբինետների միջև բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկով:
«Հավատում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած խաղաղ ցույցերը մոդել կհանդիսանան ժողովրդավարության ձգտող բոլոր ժողովուդների համար»,- նշում են նամակի հեղինակները: