Արմինֆո.Պաշտոնաթող գեներալներից հետ կհավաքեն գոլդ համարանիշերը, հայտնել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը»,- Facebook-ի իր էջում գրել է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԶԼՄ-ները գրել են, որ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։