Արմինֆո. 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Երևանում գրանցվել էր 4632 հանցագործություն, որից 3466-ը բացահայտվել է: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է մայրաքաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, ամփոփելով գործունեության արդյունքները:
Ինչպես հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության գործողունեությանը: Նա նշել է, որ հանցագործությունների բացահայտման հարցում կան լուրջ թերություններ: Օսիպյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է բարձրացնել հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Նա նաև նշել է, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը:
Վերջում Վալերի Օսիպյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և ոչ ոք որևէ արտոնություն չունի: