Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում:
Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: