Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպման ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպման հարց չի բարձրացվել: Հուլիսի 16-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը` մամլո խոսնակը հերթական անգամ հիշեցրել է, որ այն եղել է ճանաչողական բնույթի, և ոչ մի որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Տիգրան Բալայանը նաև անդրադարձելէ ոչ պաշտոնական կարծիքներին այն մասին, թե Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացները կարող են ազդել բանակցային գործընթացի վրա, և անհրաժեշտ է դադար այդ ընթացքում: Նա համոզմունք է հայտնել, որ նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտ լինել բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: