Արմինֆո. Չարժե թերագնահատել կամ, ընդհակառակը, գերագնահատել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում առկա իրավիճակը: Այդ մասին հուլիսի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններով: «Զինված ուժերին իմ հրամանը հետեւյալն է, որ պետք է ծայրահեղ զգոն լինենք եւ պատրաստ լինենք ցանկացած սադրանքի», - նշել է Փաշինյանը, հավելելով, մենք շփման գծի երկայնքով կան ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ: «Մենք այդպիսի կուտակումներ ունեինք նաեւ ապրիլյան պատերազմից առաջ եւ նրանց մարտավարությունն այն էր, որ այդ վիճակն այնքան սովորական դառնա, որ մենք դրանք չնկատելու տանք։ Նաեւ Նախիջեւանի ուղղությամբ ունենք որոշակի ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը պինդ ձեւով պաշտպանենք», - ասել էվարչապետը։
Փաշինյանի ասելով` ակնհայտ է, որ Ալիեւը ներքաղաքական խնդիրներ ունի, և, կարծես, մտավախություններ ունի, որ Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներից կարող է ոգեւորվել Ադրբեջանի ժողովուրդը եւ այնտեղ էլ քաղաքալկան պրոցեսներ սկսել։ «Դրա համար եմ ասում, որ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ գործություն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլեւ ժողովրդավարությանը, ուստի, պետք է արձանագրել այս իրավիճակը եւ ցանկացած պահի պատրաստ լինել պաշտպանվելու եւ հակահարված տալու՚, - ընդգծել է վարչապետը։
Նա նաև հայտարարել է, որ այսօր հայ ժողովուրդը Արցախում, Սփյուռքում եւ Հայաստանում համախմբված է առավել քան երբեւէ, եւ դա մեր ուժի, մարտունակության ամենակարեւոր գործոնն է։ «Ոչ ոք չի կասկածում, որ անհրաժեշտության դեպում ամբողջ աշխարհի բոլոր ռեսուրսները կդրվեն Հայաստանի, Արցախի պաշտպանության եւ հակառակորդին արժանի հակահարված տալու համար», - համոզմունք է հայտնել Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ