Արմինֆո.Կոռուպցիայի դեմ պայքարը գերակայություն է Հայաստանի նոր իշխանությունների համար:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուսի՚ հետ հարցազրույցում: Նա նաև ընդգծել է, որ այդ պայքարը պետք է վարվի բացառապես օրենքի շրջանակում` պահպանելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: «Ես ինքս ժամանակին եղել եմ քաղբանտարկյալ, և ինձ համար անընդունելի է նոր քաղբանտարկյալների առկայությունը երկրում՚, - նշել է վարչապետը: Այնուհետև նա հավաստիացրել է, որ նոր կառավարությունն արդեն «հաջողության է հասել երկրում լուրջ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում՚:
«Մենք ստեղծել ենք հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր խաղացողների համար: Մենք նաև ակնկալում ենք ավելի հրապուրիչ դարձնել Հայաստանի տնտեսությունն օտարերկրյա կապիտալի համար: Մենք զարգացնելու ենք ժողովրդավարությունը Հայաստանում` մեր արտասահմանյան գործընկերների օգնությամբ կամ առանց նրանց օգնության՚, - ամփոփել է Փաշինյանը: