Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանի ամենաերիտասարդ, բայց արագ զարգացող մայրաքաղաքներից մեկը` Աստանան հուլիսի 6-ին մեծ թափով և նրբագեղությամբ նշում է իր 20-ամյակը:
Տոնական միջոցառումներն Աստանայում սկսվել են պաշտոնական ամսաթվից շատ առաջ: Ղազախստանի մայրաքաղաքում տռեղի էին ունենում զանազան միջոցառումներ, սկսած Մետաքսի ճանապարհի երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի Global Silk Road ֆորումով` Խաղաղության և Համաձայնության պալատում, որը կոչված է միավորել քաղաքների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև ոլորտի փորձագետներին`տարածաշրջանների և քաղաքների նոր որակի ձևավորման համար, վերջացրած Համաշխարհային իսլամական տնտեսական ֆորումով, և ինչպես նաև «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի գալա-շնորհանդեսով, որին ներկա են 50 երկրների և կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Տոնակատարությունների ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ`Թուրքական երաժշտության «Աստանա» միջազգային փառատոնը, «Ղազախական ոգի» մասնավոր հավաքածուների ցուցահանդեսը Ղազախստանի Հանրապետության Ազգային թանգարանում, «Սերպեր» նվագախմբի միջազգային շքերթ-փառատոնը, ASTANA BALLET GALA-ն «Աստանայի բալետ» թատրոնում և շատ այլ միջոցառումներ: Իսկ միջոցառումն ավարտվեց հսկայական հրավառոթյամբ գետափնյա հրապարակում: Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին դիտելու հրավառությունը, որը մոտ կես ժամ ճեր դադարում:
Աստանայում հայտնված սովորական մարդն իսկույն նկատում է մայրաքաղաքի հսկայական ճարտարապետական բազմազանությունը: Այստեղ կարելի է տեսնել և Լոնդոնը, և Մարսելը, և Հաղթական կամարը, Բայտերեկի հիասքանչ տեսարանը, Խան Շատիրը և «Աստանա EXPO-2017» ցուցահանդեսային համալիրը: Անտարբեր չի թողնում նաև նոր մզկիթը, որը կառուցվել է ժամանակակից բարձր էկոլոգիական ստանդարտներով, որն ինքն է արտադրում է էներգիա: Ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ Աստանայի հյուրերին առաջարկում են զանազան զվարճանքներ ըստ նրանց ճաշակի: Իսկ 20-ամյակի տոնակատարությունների օրերին մի քանի անգամ աճել է միջոցառումների և տարբեր ցուցահանդեսների քանակը:
Այսպես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, շնորհավորելով մայրաքաղաքին տարեդարձի առթիվ, Միջազգային ֆինանսական կենտրոնի բացման ժամանակ նշեց, որ ապագայում Աստանան պետք է դառնա տարածաշրջանային տնտեսական կենտրոն: Միևնույն ժամանակ, Ղազախստանի ղեկավարը հայտարարեց, որ իրենք կարողացել են 20 տարվա ընթացքում տափաստանում կառուցել մեծ քաղաք, որը դինամիկ զարգանում է և ընդլայնվում:
Մինչդեռ, քանի որ ասաց, Աստանայի ակիմ Ասեթ Իսեկշևը, Աստանան ձգտում է դառնալ Եվրասիական տարածաշրջանի առանցքային կենտրոններից մեկը, ինչպես նաև ցուցահանդեսների անցկացման տարածաշրջանային հանգույց: Նրա խոսքերով, այս ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ քայլեր: «Մեր զարգացման հիմքում ընկած է` ենթակառուցվածքի զարգացումը, բարձրակարգ քաղաքաշինական կառավարումը և մրցունակության երեք գործոնները` տնտեսության առևտրային հատվածների առկայությունը, տաղանդների ներգրանման և պահպանման ունակությունը. ինովացիոն էկոհամակարգի առկայությունը: Ահա հիմնական նպատակները, որոնք կյանքի են կոչվում: Աստանան արդեն ունի հարյուրավոր հյուրանոցների, մոթելներ, ավելի քան 1000 ռեստորան, արագ զարգանում են նաև այնպիսի ոլորտները, ինչպիսիք են`կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները, մայրաքաղաքում արդեն կառուցվել է 156 կմ երկարությամբ հեծանվուղիներ, իսկ ապագայում նախատեսվում է հասցնել մինչև 2000 կմ-ի: Աստանայի բնակչությունն արդեն հասել է 1 միլիոնի, բնակչության տարեկան բնական աճը կազմում է 50 հազարից մինչև 100 հազար:
Այսօր, կառուցելով ենթակառուցվածքներ, մենք ակնկալում ենք, որ ապագայում այստեղ ապրելու է մինչև 2,5 միլիոն մարդ: Երկրում կա երկու կայարան, ժամանակակից միջազգային օդանավակայան, որը մոտ ապագայում կմիանա թեթև երկաթուղային համակարգին: Խելացի քաղաքի հայեցակարգի և փողոցների տեսախցիկների շնորհիվ մեզ մոտ մի քանի անգամ կրճատվել է հանցագործությունների և վթարների թիվը, մենք գրեթե չենք ունենում խցանումներ: Մենք չենք մոռանում նաև էկոլոգիայի մասին: Կատարվում են մի շարք խոշոր ծրագրեր: Մենք տափաստանում կարողացել ենք աճեցնել 86 հազար հեկտար անտառներ», - նշել է քաղաքապետը:
Քաղաքի ակիմի թվարկածն անմիջապես աչքի է ընկնում, քանի որ ամենուր աճում են նոր շենքեր, լայն և ժամանակակից ճանապարհներ, որոնք հարմարավետ են երթևեկության բոլոր մասնակիկցների համար: Մաքուր, գունագեղ, դինամիկ և բարիդրացիական քաղաքը որևէ մեկին անտարբեր չի թողնում, և պայծառ զգացմունքները դեռ երկար կջերմացնեն նրանց հոգին: