Արմինֆո. Հուլիսի 10-ի առավոտյան Ոստիկանությունը ցրել է Մայր Աթոռի դիվանատունն «օկուպացրած՚ ցուցարարներին, որոնք պահանջում էին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Հավաքվել են նաև այնտեղ տեղադրված վրանները: Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ղեկավար Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ցուցարարների գործողությունները գնահատել էր հարձակում եկեղեցու դեմ: «Դիվանատունը զավթվել է, և մենք հարկադրված ենք դադարեցնել մեր աշխատանքը: Ես այդ քայլը գնահատում եմ հետապնդում ազգային եկեղեցու նկատմամբ: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կանեն անհրաժեշտ հետևություններ` ազգային եկեղեցին հետապնդումներին զերծ պահելու համար՚, - հայտարարել էր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Մինչդեռ ցուցարարները ծանր մեղադրանքներ են հնչեցրել եկեղեցու ղեկավարության դեմ, մասնավորապես` սուրբ մասունքների վաճառք և նվիրատվություն տարբեր պաշտոնյաների ու հոգևորականների` սեփական հայեցողությամբ: