Արմինֆո.Հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
Հավելենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ գագաթնաժողով, որին հրավիրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն, նա հայտարարել է, որ, հնարավոր է, չմեկնի Բրյուսել, եթե գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում լինեն հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ ԱՊԱ-ին հաղորդել էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, միջնորդները հանդես են գալու Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հայտարարությամբ: