Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային օրն սկսել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաևֆի հետ հանդիպումով: Այդ մասին վարչապետը հաղորդել է «Ֆեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառմամբ:
«Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին՚, - գրել է վարչապետը:
Հավելենք, որ հուլիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին, որն ավարտվել է Հարավային Ամերիկայի ֆոտբոլիստների հաղթանակով` 5:2 հաշվով: