Արմինֆո.Հուլիսի 8-ին վԳիլիամի «տոնը կբացվի և «Մայրիկը՚ կցուցադրվեն նչև հուլիսի 15-ը: Փառատոնի պատվավոր հյուրտ ամերիկացի ռեժիսորմ սցենարիստ և փրոարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս տարի փառատոնը կընթանա Երևանում և Գյումրիում` մինչև հուլիսի 15-ը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և փրոդյուսեր Դարեն Արոնոֆսկին է, ում երեք ֆիլմերը` «Շատրվանը՚, «Սև կարապը՚ և «Մայրիկը՚ կցուցադրվեն Երևանում: Փառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով (2017, Ֆրանսիա) և կփակվի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանած մարդը» (Իսպանիա/Բելգիա/Ֆրանսիա/Պորտուգալիա/Միացյալ Թագավորություն) ֆիլմով: Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։ Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա)։
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնն ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:
«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել է շուրջ 27 ֆիլմ։
Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։ Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին: Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80 ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը։
Փառատոնի հոբելյանի առիթվ այս տարի տեղի կունենան մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես (ՀԲԸՄ-ում), «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատմությունը ներկայացնող պաստառների ցուցահանդես (Մոսկվա Կինոթատրոն), «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին ցուցադրվող ֆիլմերի պաստառների ցուցահանդես (Միրզոյան գրադարան), ՓԽՐՈՒՆ խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդես (Կինեմատոգրաֆիստների միություն), որն իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալյացիա։ Ցուցահանդեսները բաց կլինեն հուլիսի 8-ից 15-ը։
Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարոն Արոնոֆսկու և Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։
Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65 ամյակին։