Արմինֆո.«Կարծում եմ, երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի եւ Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են՚, - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` «Ամերիկայի ձայնի՚ հետ հարցազրույցում:
«Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իր առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, եւ որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարեւոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաեւ, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, եւ դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարեւոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած՚, - ասել է դեսպանը: