Արմինֆո. Ամուլսարի հարցը ցավոտ է Հայաստանի համար, քանի որ առնչվում է շրջակա միջավայրի պահպանությանը: Հուլիսի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագիրով երիտասարդական երրորդ ֆորումի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա նշել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ամենաարդիական հարցը Վայոց ձորի մարզում ջրի որակի ապահովումն է: «Ես կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է, որ բոլոր խնդիրներն անհրաժեշտ է շատ ուշադիր քննարկել և դրանց լուծում տալ: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի լեռնահանքային արդյունաբերությունը վնաս պատճառի մեր գլխավոր բնական ռեսուրսին` ջրին՚, - ընդգծել է Սարգսյանը:
Մեկնաբանելով «Լիդիան՚ ընկերության հետ իր կապի վերաբերյալ շրջանառվոր լուրերը` Սարգսյանը հավաստիացրել է, որ 5-6 տարի առաջ իրեն առաջարկել էին դառնալ ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ: «Անկախ` նշանակում է, որ ես և ընտանիքիս անդամները իրավունք չունեինք որևէ ֆինանսական շահ հետապնդել: 3 ամիս անց ես լքել եմ այդ պաշտոնը՚, - հավաստիացրել է նախագահը:
Անդրադառնալով արդյունաբերական առաջընթացի նկատմամբ իր դիրքորոշմանը` Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է աշխատեն բացառապես այն ձեռնարկությունները, որոն քվնաս չեն պատճառում կամ նվազագույն վնաս են պատճառում շրջակա միջավայրին: