Արմինֆո.Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է Նիկոլ Փաշինյանի կառավարությանն օգնել սկսած բարեփոխումների ընդլայնման գործում: Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը:
«Ես անվերապահորեն հավատում եմ, որ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեր կայուն համագործակցությունը կշարունակվի: Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շնորհավորական ուղերձ, ուղղված նոր վարչապետին, և ես հավատում եմ, որ Հայաստանը մտադիր է շարունակել տարիների ընթացքում ձեռք բերված խորը համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես խաղացել է շատ կարևոր դեր, և մենք ընդունում ենք այն», - ասել է Ապաթուրայը:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դեպի Բրյուսել (11-12 հուլիսի, խմբ.) առաջիկա այցին և նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ապատուրայը նշել է. «Այո, Հայաստանի վարչապետը կմասնակցեն գագաթաժողովին, և չնայած ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ դա հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»:
Միևնույն ժամանակ, Ապատուրայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցությունը Հայաստանին և նախաձեռնած բարեփոխումներին: «Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ, պայքարում է կոռուպցիայի դեմ: Մենք ունենք հատուկ ծրագիր, որի նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը պաշտպանական ոլորտում, որը կարող է օգտակար լինել Հայաստանի կառավարությանը, որպեսզի հետագայում ընդլայնվի այդ պայքարը», - եզրափակել է նա: