Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան՚ բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելեւի հայտարարության առնչությամբ:
«Ռուսաստան-Ադրբեջան» միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Դմիտրի Սավելեւի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունները տարբեր քննարկումների առիթ դարձան։ Այսպիսով՝ դեսպանատունը մի քանի հարցեր է մատնաշնում։ Ռուսաստանցի պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումը շատ կարեւոր է: Այդ հայտարարությունները կատարվում են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ առաջանգծում զինված բախումների ֆոնին, որոնց հետեւանքով երիտասարդ զինծառայողներ են զոհվում։ Այդ հայտարարությամբ ռուսաստանցի պատգամավորը ակնհայտորեն անտեսում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ուղղությամբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տարիներ շարունակ ներդրած ջանքերը։ Ռուսաստանցի պատգամավորը պետք է հիշի, որ փխրուն խաղաղության պայմաններում յուրաքանչյուր խոսքը կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի էսկալացիայի ռիսկերը՝ սպառնալով խաղաղ բանակցային գործընթացին», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օրերս Բաքվում Սավելեւը հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղը եւ հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին` առանց որևէ լրացուցիչ պայմանի՚։