Արմինֆո. Երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան»-ում բռնցքամարտիկների հետ ԱՕԿ ղեկավարության հանդիպման ժամանակ: Ինչպես պատմել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը, ով ներկա է գտնվել այդ հանդիպմանը, միջադեպն սկսվել է Ծառուկյանի, ով քննադատության է ենթարկել Ֆեդերաացիայի և վերջինիս ղեկավարության աշխատանքը, և 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջև վիճաբանությունից, ով հակառակ Ծառուկայնի համարձակվել էր պաշտպանել Ֆեդերացիայի ղեկավարությանը, մասնավորապես՝ վերջինիս ղեկավար, պատգամավոր Արթուր Գևորգյանին: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն այսօր իրավապահ մարմիններում աղբյուրներից ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել, որ փաստի առնչությամբ ձերբակալվել է Ծառուկյանի անվտանգության պետ, սկանդալային հայտնի Էդոն /Էդուարդ Բաբայան/, իսկ ԱՕԿ քարտուղար, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը կանչվել է հարցաքաքննության:
Ինչպես պարզաբանել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը, ներկայումս Ծառուկյանը փորձում է իր ձեռքը վերցնել Սպորտի ֆեդերացիան՝ փոխելով վերջինսի ղեկավարին, քանի որ այն, Ֆուտբոլի ֆեդերացիայից բացի, միակ սպորտային կազմակերպությունն է, որը դե-ֆակտո ինքնուրույն է գործում: Աղբյուրի խոսքով, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ծառուկյանը փորձում է ապահովել ողջ սպորտային աշխարհի աջակցությունը, քանի որ հաջող նախընտրական արշավի լծակներից մեկից նրան արդեն զրկել է կառավարությունը՝ ընդունելով բարեգործության մասին օրենքը, ինչն, ըստ էությամ, սահմանափակում է բարեգործական գործունեության քողի տակ նախընտրական կաշառքներ բաժանելու հնարավորությունը:
Ի սկզբանե Ծառուկյանը մտադիր էր Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում անցկացնել քրեական հեղինակություն Դոն Պիպոյին /Արթուր Ասատրյան/, բայց նրա ձերբակալությունից հետո խաղաքարտերը խառնվել են, և հիմա ԱՕԿ-ը փորձում է հետաձգել Ֆեդերացիայի ղեկավարի՝ հուլիսի 5-ին նշանակված ընտրությունները, որպեսզի կարողանա այդ պաշտոնում նոր թեկնածու գտնել:
Այդ նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ով դե-ֆակտո, ենթարկվում է Ծառուկյանին, ստորագրահավաք է սկսել բռնցքամարտիկների շրջանում՝ ընտրությունների օրը հետաձգելու նպատակով: