Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը: Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, Բանկի թոփ-մենեջմենթում տեղի են ունեցել հետևյալ կադրային փոփոխությունները.
«Միաժամանակ հայտնում ենք, որ իրենց գործունեությունը Բանկում ավարտել են Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալներ Սարգսյան Արմենը և Ստրատան Ալյոնան»,-նշում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: