Արմինֆո.Երևանում մեկնաբանել են ռուսաստանցի պատգամավորների և հասարակական գործիչների այցը Ադրբեջանի ԶՈՒ առաջնային դիրքեր, մասնավորապես` Լելեթեփե բարձունք:
Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 2-ի ճեպազրույցում անդրադառնալով այդ թեմային, մասնավորապես, հայտարարել է. «կարծում եք, թե Ադրբեջանի հաշվին այնտեղ մեկնած ռուսաստանցի փորձագետները կարո՞ղ էին ինչ-որ այլ բան ասել, կամ հանդես գալ այլ բովանդակության հայտարարությամբ: Դա ընդամենը թատերականացված բեմադրություն է՚: Ընդ որում, Բալայանը նշել է, որ բնավ չի զարմանա, եթե իմանա, որ նրանց ելույթն էլ գրել են ուղևորության կազմակերպիչները:
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում՚ խորհրդաժողովի մասնակիցների Լելեթեփե բարձունք այցի մասին, որը հայկական կողմը կորցրել է 2016 թվականի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանչի ագրեսիայի ընթացքումավային Կովկասում՚ խորհրդաժողովի մասնակիցների Լելեթեփե բարձունք այցի մասին: Հիշեցնենք,: Լելեթեփե ռազմավարական բարձունք էին բարձրացել եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, հասարակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: Խորհրդաժողովի մասնակիցները հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի հետ, որը ծառայություն է անցնում այդ բարձունքում, ծանոթացել են մարտական հերթապահության պայմաններին, եղել են զորանոցում: