Արմինֆո. Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։