Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: Հունիսի 7-ին փաստաթուղթը վավերացվել էր Լեհաստանի Սեյմի կողմից:
Փաստաթուղթը վավերացրել են նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան: