Արմինֆո.ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (ՔԿ) նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակում ծրագրերի ավագ ղեկավար Գոհար Մուսայելյանին և ծրագրերի վերլուծաբան Աննա Սարգսյանին, նրանց հետ քննարկել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջնաժամկետ վարկային առաքելության (SSIP) արդյունքների հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղուլարյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը, Գոհար Մուսայելյանը շնորհավորել է պարոն Էլոյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն ստանձնած կարևոր և պատասխանատու աշխատանքում: Այնուհետ ներկայացրել է Բանկի տեսակետը՝ քննարկելով Ծրագրի կողմից ֆինանսավորվող դպրոցների հետագա շինաշխատանքների իրականացման, սեյսմիկ նորմերի խստացման հարցերը: Կողմերը խոսել են նաև հանրապետության տարբեր համայնքներում գտնվող դպրոցների ընտրության չափանիշների մասին:
Պարոն Էլոյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: